Պետական ծառայությունների զարգացման գործակալությունը հուլիսի 3-ից կսկսի ատեստատների տրամադրումը
Վրաստանի արդարադատության նախարարության պետական ծառայությունների զարգացման գործակալությունը հուլիսի 3-ից կսկսի ընդունել ամբողջական հանրակրթությունը հաստատող պետական փաստաթղթի և ատեստատի տրամադրումը։
Պետական ծառայությունների զարգացման գործակալության տեղեկատվության համաձայն՝ այս տարի երկրի ողջ տարածքում դպրոցն ավարտել է 47 306 12-րդ դասարանցի։
«Դպրոցների շրջանավարտները լիարժեք հանրակրթությունը հաստատող պետական նյութական փաստաթղթի համար կարող են դիմել Արդարադատության տներ և Պետական ծառայությունների զարգացման գործակալության մասնաճյուղեր։
Դիմորդները հայտը ներկայացնելուց հետո 10-րդ աշխատանքային օրը անվճար կստանան պատրաստի վկայականներ։ Փաստաթղթի համար անվճար կարելի է դիմել մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ը։ Վկայականն արագացված կարգով ձեռք բերելու դեպքում գանձվում է համապատասխան վճար։
Ամբողջական հանրակրթությունը հաստատող պետական փաստաթուղթը՝ ատեստատը կարելի է ստանալ ինչպես նյութական, այնպես էլ էլեկտրոնային տարբերակով։ Էլեկտրոնային ատեստատը բնօրինակի փաստաթղթի պատճենն է, որը բնօրինակի հետ նույն իրավական ուժ ունեցող էլեկտրոնային փաստաթուղթ է:
Հետաքրքրված անձինք նյութական փաստաթուղթը պատրաստելուց հետո ցանկացած պահի կարող են ներբեռնել էլեկտրոնային ատեստատը էլեկտրոնային պորտալից (my.gov.ge): Դրա համար դիմումը ներկայացնելիս պետք է օգտագործեն իրենց տրված հուշանվերային քարտում նշված հայտի համարը և ծածկագիրը»,- ասացին Պետական ծառայությունների զարգացման գործակալությունից։