Պետական նախարարությունը հայտարարում է «Վրաց լեզվի ուսուցման կրթական ծրագրի» շահառուների համար ստաժավորման ծրագրի ընդունելություն
Հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարարի աշխատակազմը, համագործակցելով Վրաստանի քաղաքացիական ծառայության բյուրոյի հետ, հայտարարում է ընդունելություն՝ «Վրաց լեզվով ուսուցման կրթական ծրագրի» («1+4 ծրագիր») շահառու անձանց համար։
Ըստ պետնախարարի գրասենյակի, ստաժավորման ծրագրի նպատակն է Վրաստանում ապրող էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներին ծանոթացնել հանրային ծառայության գործունեության առանձնահատկություններին, զարգացնել մասնագիտական հմտությունները և ձեռք բերել փորձ, ի վերջո նպաստել նրանց ներգրավվածությանը և քաղաքացիական ինտեգրմանը։
«Ծրագրի շրջանակներում էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչները հնարավորություն կունենան մասնակցել մրցույթի հիման վրա պրակտիկայի գործընթացին։ Հատուկ ստեղծված միջգերատեսչական մրցութային հանձնաժողովն ապահովում է պրակտիկանտների ընտրությունը՝ ըստ սահմանված գնահատման չափանիշների։ Ըստ պետնախարարի աշխատակազմի տեղեկատվության, դիմորդները մեկից մինչև 12 ամիս պրակտիկա կանցնեն պետական գերատեսչություններում և տեղական ինքնակառավարման մարմիններում։
Նրանց տեղեկություններով՝ պրակտիկայի ծրագրին մասնակցող պետական գերատեսչությունների ցանկը կարելի է տեսնել համապատասխան հղումով։