Պետական հովանավորությամբ հիմնադրված NUTSGE ձեռնարկությունը պնդուկ է արտահանում մի քանի երկիր
Պնդուկի վերամշակման գործարան ստեղծելու համար NUTSGE ընկերությունը ներդրել է ավելի քան 2 միլիոն լարի, որից ավելի քան 500 000 լարին Գյուղական զարգացման գործակալության դրամաշնորհն է, իսկ ավելի քան 600,000 լարին`արտոնյալ ագրովարկը: Տեղեկատվությունը տարածում է բնապահպանության եւ գյուղատնտեսության նախարարությունը:
Զուգդիդիում գտնվող ձեռնարկությունում, որտեղ կարող է մշակվել մինչև 2000 տոննա արտադրանք, աշխատում է 50 մարդ: Արտադրված ապրանքը արտահանվում է Ասիա, Եվրոպա և Հարավային Ամերիկա:
Գյուղի զարգացման գործակալության տնօրեն Իլիա Թամարաշվիլին ծանոթացել է պետական աջակցությամբ ստեղծված պնդուկի վերամշակման ձեռնարկությունում աշխատանքային գործընթացին:
«Կարևոր է նշել, որ Գյուղի զարգացման գործակալության դրամաշնորհային ծրագրի և արտոնյալ ագրովարկերի նախագծի աջակցությամբ ստեղծված ձեռնարկությունները, ներառյալ NUTSGE-ն, արտադրում են բարձրորակ, մրցունակ վրացական արտադրանք, որը վաճառքն իրականացվում է ինչպես արտահանման, այնպես էլ տեղական շուկայում»,- Իլիա Թամարաշվիլին:
Արտոնյալ ագրո-վարկի նախագծի շրջանակներում Սամեգրելոյի շրջանում պնդուկի վերամշակման ձեռնարկությունների ստեղծման և զարգացման համար տրվել է 150 վարկ՝ 24,5 մլն լարիի չափով, իսկ Գյուղի զարգացման գործակալության կողմից տրամադրված համաֆինանսավորումը կազմել է 6,5 մլն լարի: