Պետական և մասնավոր դպրոցներում իրականացվում է ուսուցիչների և վարչական անձնակազմի պարտադիր համակարգված թեստավորում
Ողջ երկրի տարածքում շարունակվում է պետական և մասնավոր դպրոցներում ուսուցիչների և վարչական անձնակազմի պարտադիր համակարգված թեստավորումը:
Ուսուցիչների և դպրոցական անձնակազմի թեստավորումն արդեն անցկացվել է 186-րդ հանրային մեգադպրոցում, որտեղ ուսուցիչների և վարչական անձնակազմի մի մասն անցել է PCR թեստավորում, իսկ մնացած անձնակազմը թեստավորվել է «արագ թեստով»:
Ընթացքի մեջ է ամբողջ երկրի դպրոցների ուսուցիչների և վարչական անձնակազմի առնվազն 20%-ի պարտադիր համակարգված PCR թեստավորումը, իսկ մնացած անձնակազմը ստուգվում է արագ թեստով:
Թեստավորումը հիմնված է առողջապահության նախարարության հետ մշակված արձանագրության վրա, գործընթացը լիովին ապահովվում է պետության կողմից: Պարտադիր թեստավորում ապահովելու համար դպրոցի ղեկավարությունը գրանցում է դպրոցի անձնակազին համապատասխան հղումով, իսկ բժշկական լաբորատորիաների կողմից անձնակազմի թեստավորման գործընթացն իրականացվում է Աշխատանքի տեսչության վարչության ներգրավմամբ:
Տեղեկատվությունը տարածում է կրթության նախարարությունը: