Պետական դրոշները իջեցվել են կառավարության շենքից և Վրաստանի ողջ տարածքում
Վրաստանի վարչապետի որոշմամբ օգոստոսի 7-ը հայտարարվել է սգո օր՝ ի հարգանք օգոստոսի 3-ին Օնիի մունիցիպալիտետում՝ Շովիի հանգստավայրում տեղի ունեցած բնական աղետի հետեւանքով զոհվածների հիշատակին։
Սգո օրվա կապակցությամբ կառավարության վարչակազմի շենքից և Վրաստանի ողջ տարածքում խոնարհվել են պետական դրոշները։
Բացի այդ, կառավարության վարչակազմը նշում է, որ օգոստոսի 8-ին ժամը 00:00-ից մինչև օգոստոսի 9-ը ժամը 00:00-ն կիջեցվեն պետական դրոշները՝ ի հիշատակ Ռուսաստանի Դաշնության կողմից Աբխազիայի և Ցխինվալի շրջանների անօրինական օկուպացիայի համար Վրաստանում իրականացված լայնածավալ ռազմական միջամտության հետևանքով զոհվածների: