Պետական աուդիտի ծառայությունը սկսել է հետաքննել Դավիթ Կեզերաշվիլիի կողմից Նիկա Մելիային ավտոմեքենա նվիրելու մասին տեղեկությունը
Պետական աուդիտի ծառայության քաղաքական ֆինանսների մոնիտորինգի վարչությունը սկսել է ուսումնասիրել Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Կեզերաշվիլիի կողմից «Ազգային շարժման» նախագահ Նիկա Մելիային ավտոմեքենա նվիրելու մասին տեղեկությունը։
Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են Պետական աուդիտի ծառայության ԶԼՄ-ների եւ հասարակայնության հետ կապերի ծառայությունից։
«Պետական աուդիտի ծառայության քաղաքական ֆինանսների մոնիտորինգի վարչությունը սկսել է հարցի ուսումնասիրությունը։ Օրենքի խախտման փաստի հայտնաբերման դեպքում կլինի համապատասխան իրավական արձագանք»,- ասացին Պետական աուդիտի ծառայությունից։