Պետական անվտանգության ծառայությունից հայտնում են, որ Թբիլիսիի միջազգային օդանավակայանում «անվտանգության արձանագրությամբ նախատեսված միջոցառում է անցկացվում »
Թբիլիսիի միջազգային օդանավակայանի սպասասրահից ուղևորներին հրահանգվել է լքել սպասասրահը։
Վրաստանի Առաջին ալիքը կապ է հաստատել Պետական անվտանգության ծառայության հետ՝ միջադեպի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար։
Ինչպես հաղորդում է Վրաստանի պետական անվտանգության ծառայության մամուլի ծառայությունը, Թբիլիսիի միջազգային օդանավակայանում անվտանգության արձանագրության համաձայն միջոցառում է անցկացվում։
Գործակալությունն այս պահին այլ մեկնաբանություն չի արել։