Պերուում ավտովթարի հետևանքով զոհվել է 48 մարդ
Պերուում ավտովթարի հետևանքով զոհվել է 48 մարդ

Պերուում առնվազն 48 մարդ է զոհվել խճուղու նեղ հատվածում ժայռից ավտոբուսի շրջվելու հետեւանքով, որը հայտնի է «Սատանայի աղեղ» անվամբ: Այս մասին հայտնում է AP-ին՝ վկայակոչելով տեղի ոստիկաններին ու հրշեջներին:

Պերուիի մայրաքաղաք ուղեւորվող ավտոբուսում 57 մարդ է եղել: Ծանր վնասվածքներով 6 տուժածներին մոտակա հիվանդանոցներ են տեղափոխել ուղղաթիռներով: 48 մարդ զոհվել է, իսկ առնվազն 3-ն անհետ կորել:

Վթարի պատճառը ավտոբուսի եւ տրակտորի բախումն է, 2 փոխադրամիջոցն էլ մեծ արագությամբ են ընթացել: