Պերուում 7.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել. կան զոհեր
Պերուում 7.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել. կան զոհեր

Առնվազն երկու  մարդ է զոհվել և 65 վիրավորվել Պերուում տեղի ունեցած 7,1 բալ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով:

Պերուի գեոֆիզիկայի ինստիտուտի հաղորդմամբ, երկրաշարժի մագնիտուդը կազմել է 7.1 բալ, էպիկենտրոնը եղել է Արեկիպա նահանգի Կարավելի շրջանում: Օջախը եղել է տասը կիլոմետր խորության վրա:

Երկրաշարժից անմիջապես հետո հայտարարվել է ցունամիի վտանգ, սակայն քիչ անց այն չեղարկվել է: