Պերուի նախագահը հրաժարվել է հրաժարական տալ
Պերուի նախագահը հրաժարվել է հրաժարական տալ

Պերուի նախագահ Պեդրո Կուչինսկին կոռուպցիոն սկանդալից հետո հրաժարվել է հրաժարական տալ: «Ես չեմ հրաժարվի ո՛չ իմ պատվից, ո՛չ որպես բոլոր պերուացիների նախագահի՝ իմ արժեքներից»,- ասել է Կուչինսկին իր ազգին ուղված հեռուստատեսային ուղերձում:

Ավելի վաղ տեղեկություններ էին հրապարակվել բրազիլական շինարարական Odebrecht ընկերության կողմից Պեդրո Կուչինսկու հետ կապված երկու ընկերություններին իբրեւ խորհրդատվական ծառայությունների համար մոտ 4,8 միլիոն դոլարի վճարման մասին: Նախագահը հերքել էր Odebrecht- ի շահերի խթանման գործում իր  է մասնակցությունը:

Պերուական ընդդիմությունը կոռուպցիոն սկանդալի պատճառով պահանջեց Կուչինսկու անհապաղ հրաժարականը:

Եթե հատուկ քննչական խմբի կողմից նախաձեռնված հետաքննությունը շարունակվի, Կուչինսկին կարող է դառնալ Պերուի արդեն երկրորդ նախագահը, ով տհաճ իրավիճակում հայտնվել է Odebrecht ընկերության հետ ունեցած կապերի պատճառով: