Պենտագոնում հայտարարում են, որ Կիևի արվարձաններից ռուսական զորքերի տեղաշարժը նման է դիրքերի փոփոխությանը, այլ ոչ թե զորքերի դուրսբերմանը
Պենտագոնում հայտարարում են, որ Կիևի արվարձաններից ռուսական զորքերի տեղաշարժը նման է դիրքերի փոփոխությանը, այլ ոչ թե զորքերի դուրսբերմանը: Տեղեկությունը տարածում է «Սի Էն ԷՆ»-ը։
Պաշտպանության գերատեսչության հայտարարությամբ, չնայած այն հանգամանքին, որ ռուսական բանակի մի փոքր մասը վերջին օրերին դուրս է եկել Կիևի մատույցներից, Ռուսաստանը դեռ կարող է «զանգվածային վայրագություններ» իրականացնել քաղաքում։
«Մենք գտնում ենք, որ սա դիրքերի փոփոխություն է, այլ ոչ թե իրական զորքերի դուրսբերում, և մենք բոլորս պետք է պատրաստ լինենք մեծ հարձակման Ուկրաինայի այլ մասերում», – ասել է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Կիբրին:
Նրա խոսքով, զորքերի մի մասը շարժվում է դեպի հյուսիս, թեև դեռ վաղ է ասել, թե որն է լինելու նրանց վերջնական նպատակակետը: