Պենտագոնի խոսնակ. Ուկրաինան ինքն է որոշումներ կայացնում թիրախների վերաբերյալ և իրականացնում է իր ռազմական գործողությունները
«Ուկրաինան ինքն է ընտրում թիրախը», – ասել է Պենտագոնի խոսնակ Չարլի Դիտցը։
«Ուկրաինան ինքն է որոշումներ կայացնում թիրախների վերաբերյալ և իրականացնում է իր ռազմական գործողությունները»,- ասել է մայոր Չարլի Դիտցը։
Պենտագոնում այս հայտարարությունն արվել է ի պատասխան Ռուսաստանի հնչեցրած մեղադրանքի, ըստ որի Ռուսաստանը մեղադրում է ԱՄՆ-ին Ղրիմի թերակղզու հարավ-արևմուտքում գտնվող Սևաստոպոլ քաղաքի վրա հարձակման մեջ։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի կողմից օկուպացված Սևաստոպոլում ուկրաինական հրթիռային հարձակման հետևանքով վիրավորների թիվը հասել է 151-ի։
Ռուսական կողմը պնդում էր, որ ուկրաինացի զինվորականները հարձակումն իրականացրել են «Ատակամս» տիպի օպերատիվ-մարտավարական հրթիռով։