Պենտագոնի խոսնակ. Մերձավոր Արևելքի ավելի լայն տարածաշրջանային հակամարտությունը զսպված է
Պենտագոնի խոսնակ. Մերձավոր Արևելքի ավելի լայն տարածաշրջանային հակամարտությունը զսպված է

Մերձավոր Արևելքի ավելի լայն տարածաշրջանային հակամարտությունը զսպված է: Այս մասին «BBC»-ին տված հարցազրույցում հայտարարել է Պենտագոնի խոսնակ, գեներալ Պատրիկ Ռայդերը։

Նրա խոսքով՝ այժմ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտությունը զսպված է։

Հարցին, թե որքանով է հաջողվել «Հեզբոլլահին» զերծ պահել հակամարտությանը ներգրավվելուց, Ռայդերն ասել է. «Սա մեր կառավարության և պաշտպանության դեպարտամենտի գլխավոր ուղղությունն էր, որ այն չդառնար ավելի լայն տարածաշրջանային հակամարտություն»:

«Մենք լրացուցիչ հնարավորություններ ենք տեղակայել տարածաշրջանում, այդ թվում՝ ԱՄՆ-ի երկու ավիակիր խմբեր, որոնք մեզ կտրամադրեն տարբերակների և հնարավորությունների լայն շրջանակ, եթե մեզ անհրաժեշտ լինի արձագանքել մի շարք անսպասելի դեպքերին: Մերձավոր Արևելքի ավելի լայն տարածաշրջանային հակամարտությունը զսպված է»,- ասել է Պատրիկ Ռայդերը։