Պենտագոնի տվյալներով՝ Լլոյդ Օսթինը հոսպիտալացվել է հունվարի 1-ից հետո
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հունվարի 1-ից հետո հոսպիտալացվել է պլանային բժշկական միջամտությունից հետո առաջացած բարդությունների պատճառով։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղար Փեթ Ռայդերը։
Լլոյդ Օսթինը բուժվում է Ուոլթեր Մեծի ազգային ռազմական բժշկական կենտրոնում։
Պենտագոնի ներկայացուցչի խոսքով՝ հայտնի չէ, թե պաշտպանության քարեուղարը երբ կլքի հիվանդանոցը, սակայն, նրա խոսքով, 70-ամյա Լլոյդ Օսթինի վերականգնման գործընթացը լավ է ընթանում։