Պենտագոնի տվյալներով՝ Իրաքում և Սիրիայում ամերիկյան բազաների վրա հարձակումների հետևանքով վիրավորվել է 20 ամերիկացի զինվոր
Պենտագոնի տվյալներով՝ Իրաքում և Սիրիայում ամերիկյան բազաների վրա հարձակումների հետևանքով վիրավորվել է 20 ամերիկացի զինվոր

Իրաքում եւ Սիրիայում ամերիկյան բազաների վրա հարձակումների ժամանակ 20 ամերիկացի զինվոր է վիրավորվել, հայտնում է «NBC News»-ը։ Պենտագոնը հաստատել է, որ հարձակում է եղել ամերիկյան ռազմակայանների վրա, սակայն զոհերի թիվը չի հաղորդվում։

Պենտագոնի մամուլի քարտուղար Փեթ Ռայդերը հայտարարել է, որ ԱՄՆ-ը վերջին շաբաթվա ընթացքում առնվազն 10 անգամ անօդաչու սարքերով և հրթիռներով հարձակվել է Իրաքում և երեք անգամ՝ Սիրիայում:

Ռայդերի խոսքով՝ հարձակումներն իրականացնող խմբավորումներին աջակցում է Իրանը։

«Այն, ինչ մենք տեսնում ենք, տարածաշրջանում ԱՄՆ ուժերի և անձնակազմի դեմ ավելի էական էսկալացիայի հեռանկարն է, որը գալիս է Իրանի վստահված անձանցից և, ի վերջո, Իրանից: Մենք միշտ մեզ իրավունք ենք վերապահում պաշտպանվելու և երբեք չենք վարանի միջոցներ ձեռնարկել, երբ դա անհրաժեշտ է դրսում մեր ուժերն ու մեր շահերը պաշտպանելու համար»,- ասել է Ռայդերը։