Պենտագոնի տվյալներով՝ հեռախոսազրույց է տեղի ունեցել ԱՄՆ պաշտպանության քարտուղարի և Իսրայելի պաշտպանության նախարարի միջև
Պենտագոնի տվյալներով՝ հեռախոսազրույց է տեղի ունեցել ԱՄՆ պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինի և Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի միջև։
«Կողմերը քննարկել են Գազայում Իսրայելի ռազմական արշավը և կայունացման փուլի նախապատրաստումը, որը կհաջորդի հիմնական մարտական գործողություններին», – ասվում է հայտարարության մեջ:
Ըստ Պենտագոնի՝ Օսթինը վերահաստատել է ԱՄՆ-ի վճռականությունը՝ երաշխավորելու, որ ՀԱՄԱՍ-ն այլևս չսպառնա Իսրայելի անվտանգությանը և ընդգծել Գազայի խաղաղ բնակչության պաշտպանության և մարդասիրական օգնությունն արագացնելու կարևորությունը:
Բացի այդ, ըստ Պենտագոնի, կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր։