Պենտագոնի տվյալներով՝ ԱՄՆ-ը Սիրիայում թուրքական անօդաչու թռչող սարք է խոցել, իսկ Թուրքիան պնդում է, որ անօդաչու թռչող սարքը չի պատկանել Թուրքիայի զինված ուժերին
ԱՄՆ-ը Սիրիայում թուրքական անօդաչու թռչող սարք է խոցել:
Պենտագոնի խոսնակ գեներալ Փեթ Ռայդերի խոսքով՝ թուրքական անօդաչու թռչող սարքերը ռազմական գործողություն էին իրականացնում Սիրիայի Հասաքա շրջանում, երբ անօդաչուներից մեկը մոտեցել է ամերիկացի զինվորների՝ մեկ կիլոմետրի վրա։
Պենտագոնը նշում է, որ մի քանի ժամում թուրքական անօդաչու թռչող սարքը մոտեցել է ամերիկացի զինվորներին կես կիլոմետր հեռավորության վրա, ինչի պատճառով այն համարվել է սպառնալիք և խոցվել է F-16 կործանիչի կողմից։
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ խոցված անօդաչու թռչող սարքը չի պատկանում Թուրքիայի զինված ուժերին։
Սիրիայի Հասաքա շրջանում տեղակայված են քրդական «Ժողովրդի պաշտպանության ստորաբաժանումները»: