Պենտագոնի ներկայացուցիչ. Ռուսաստանը ավելի քան 600 հրթիռ է արձակել Ուկրաինայի ուղղությամբ և մտցրել սահմանների երկայնքով իր տեղակայված զորքերի 95 տոկոսը
Ռուսաստանը ավելի քան 600 հրթիռ է արձակել Ուկրաինայի վրա և Ուկրաինայի տարածք է մտցրել սահմանների երկայանքով կենտրոնացրած զորքերի 95 տոկոսը,- այս մասին հեռախոսազրույցում հայտարարել է Պենտագոնի բարձրպաշտոնյան, ում անունը չի նշվում:
«Ռուսաստանում և Բելառուսում ուկրաինական սահմանի երկայնքով նախկինում տեղակայված մոտ 170 000 զինվորականների մոտ 95 տոկոսն այժմ գտնվում է Ուկրաինայում», – ասել է ամերիկացի բարձրաստիճան զինվորականը:
Պենտագոնի տվյալներով՝ նրանք չեն նկատել ռուսական զորքերի զգալի առաջխաղացումը, իսկ Կիևի մոտակայքում գտնվող 64 կիլոմետրանոց շարասյունը դեռ անշարժ վիճակում է։
ԱՄՆ պաշտպանության գերատեսչությունում նշում են, որ Օդեսայում ռուսական նավատորմի վայրէջքի նշաններ չկան, որ ռուսական ռազմաօդային ուժերը դեռ չեն կարողանում վերահսկել Ուկրաինայի օդային տարածքը, և որ երկու կողմերն էլ կործանիչների, ուղղաթիռների և հակաօդային պաշտպանության համակարգերի կորուստներ են կրել։