Պենտագոնի գաղտնի փաստաթղթերը հրապարակելու համար մեղադրյալը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման
Պենտագոնի գաղտնի փաստաթղթերը հրապարակելու համար մեղադրյալը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման

22-ամյա Ջեք Թեյշեյրան դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ կապված Պենտագոնի գաղտնի փաստաթղթերի հրապարակման հետ։ Ձերբակալվածն իրեն մեղավոր է ճանաչել։

Բացի այդ, գործի դատախազները հորդորել են դատավորին դատապարտել 17 տարվա ազատազրկման։

Օդային ազգային գվարդիայի անդամ Ջեք Թեյշեյրան մեղադրվել է սոցցանցերում գաղտնի ռազմական փաստաթղթեր տեղադրելու մեջ:

Ջեք Թեյշեյրան ձերբակալվել էր անցյալ տարվա ապրիլի 13-ին Մասաչուսեթս նահանգի Դեյթոն քաղաքում Հետաքննությունների դաշնային բյուրոյի կողմից իրականացված հատուկ գործողության արդյունքում։ Նա աշխատել է ռազմաօդային ազգային գվարդիայի հետախուզության բաժնի ՏՏ մասնագետ։

Սոցցանցերում շրջանառվող գաղտնի փաստաթղթերը մանրամասն տեղեկություններ են պարունակում Ուկրաինային զենքի և այլ սարքավորումների մատակարարման մասին։ Նշված փաստաթղթերը թվագրվում են անցյալ տարվա փետրվարի 23-ից մինչև մարտի 1-ը և համարվում են գաղտնի, թեև դրանց իսկությունը հաստատված չէ։