Պենտագոնը նշում է, որ ուկրաինացի զինվորականները կարող են ամերիկյան զենք կիրառել Ռուսաստանի դեմ սահմանի ցանկացած հատվածում և ոչ միայն Խարկովի շրջանի մոտ
Պենտագոնը նշում է, որ ուկրաինացի զինվորականները կարող են ամերիկյան զենք կիրառել Ռուսաստանի դեմ սահմանի ցանկացած հատվածում և ոչ միայն Խարկովի շրջանի մոտ

 

ԱՄՆ-ն հայտարարում է, որ ուկրաինացի զինվորականները կարող են ամերիկյան զենք կիրառել Ռուսաստանի դեմ սահմանի ցանկացած հատվածում և ոչ միայն Խարկովի շրջանի մոտ։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Պատրիկ Ռայդերը։

 

«Երբ մենք տեսնում ենք, որ ռուսական ուժերը կրակ են բացում սահմանի իրենց կողմից, Ուկրաինայի կարողությունը պատասխանել ցամաքային ուժերին՝ օգտագործելով ԱՄՆ-ի կողմից մատակարարվող զինամթերքը, ինքնապաշտպանություն է», – ասել է Ռայդերը:

 

Պենտագոնի խոսնակը նաև նշում է, որ Ռուսաստանն օգտագործում է իր սահմանը որպես անվտանգ գոտի, որտեղից հարձակվում է Ուկրաինայի վրա, մինչդեռ Ուկրաինան կարող է և իրավունք ունի պաշտպանվել։ Ռայդերը պատասխանել է նաեւ հարցին՝ բացի Խարկովից ամերիկյան զենքի կիրառումը այլ տարածքների՞ն է վերաբերում.

 

«Դա ճիշտ է, և այստեղ շեշտը դրված է ռազմավարական մտադրության վրա, ինչը նշանակում է պատասխան կրակի պատասխան տալ, երբ քեզ վրա հարձակվում են», – ասաց Ռայդերը: