Պենտագոնը նշում է, որ Լլոյդ Օսթինը Իսրայելի պաշտպանության նախարարի հետ այս շաբաթ խոսել է «տարածաշրջանային սպառնալիքների և Իրանի ապակայունացնող գործողությունների մասին»
Պենտագոնի տվյալներով՝ ԱՄՆ պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինը Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հետ այս շաբաթ խոսել է «տարածաշրջանային սպառնալիքների և Իրանի ապակայունացնող գործողությունների մասին»։
Ինչպես գրում են լրատվամիջոցները, պաշտպանության նախարարների հեռախոսազրույցը տեղի է ունեցել Իրանի վրա հարձակումից առաջ։
Պենտագոնի հայտարարության մեջ չի նշվում Իսրայելի հարձակման ծրագրերը։
Ավելի վաղ «Սի Էն Էն»-ը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին, հայտնել էր, որ Իսրայելն ԱՄՆ-ին ասել է, որ առաջիկա օրերին հակահարված կտա Իրանին։