Պենտագոն. Հաղորդվել է, որ ինքնաթիռը, որում եղել է Եվգենի Պրիգոժինը, խոցվել է ինչ-որ տեսակի հրթիռով, այս մասին տեղեկություն չունենք
Պենտագոն. Հաղորդվել է, որ ինքնաթիռը, որում եղել է Եվգենի Պրիգոժինը, խոցվել է ինչ-որ տեսակի հրթիռով, այս մասին տեղեկություն չունենք

Ներկա պահին տեղեկություններ չկան, որ ինքնաթիռը, որի ուղևորները եղել են ռուսական «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավարն ու աշխատակիցները, խոցվել է ռուսական հրթիռով,- ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Պատրիկ Ռայդերը։

«Ես գիտեմ, որ մեծ հետաքրքրություն կա այս թեմայով։ Նախ, մեր նախնական գնահատականն այն է, որ հավանական է, որ Պրիգոժինը սպանվել է: Մենք շարունակում ենք գնահատել իրավիճակը։ Լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ ինքնաթիռը խոցվել է ինչ-որ հրթիռով, սակայն մենք այդ մասին տեղեկություն չունենք»,- ասել է Ռայդերը։