Պենտագոն. ԱՄՆ-ն երկրորդ ավիակիրն է ուղարկում տարածաշրջան՝ Իսրայելի դեմ ռազմական գործողությունները զսպելու համար
Իսրայելի դեմ թշնամական գործողությունները զսպելու նպատակով ԱՄՆ-ն երկրորդ ավիակիրն է ուղարկում տարածաշրջան,- ասվում է Պենտագոնի հայտարարության մեջ։
ԱՄՆ պաշտպանության նախարարության տվյալներով՝ «USS Eisenhower» ավիակիրը տեղակայվելու է Միջերկրական ծովի արևելյան հատվածում՝ աջակցելու ԱՄՆ մեկ այլ ավիակիրի և ռազմանավերի, որոնք այնտեղ են ուղարկվել այս շաբաթվա սկզբին։
«ԱՄՆ զորքերի ավելացումն ազդարարում է, որ ԱՄՆ-ի աջակցությունը Իսրայելի անվտանգությանը մնում է ամուր, և մենք վճռական ենք զսպելու ցանկացած պետական կամ ոչ պետական դերակատարի, որը կձգտի սաստկացնել այս պատերազմը», – ասվում է Լլոյդ Օսթինի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ արմատական իսլամիստական ՀԱՄԱՍ խմբավորումը հոկտեմբերի 7-ին հարձակում էր սկսել Իսրայելի վրա։ Ի պատասխան՝ Իսրայելը լայնածավալ ռազմական օդային գործողություն է սկսել Գազայի հատվածում։