Պենտագոն - ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ռազմական ինքնաթիռները հարվածել են Եմենում հութիների 18 թիրախներին
Պենտագոն - ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ռազմական ինքնաթիռները հարվածել են Եմենում հութիների 18 թիրախներին

Պենտագոնի տեղեկություններով՝ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կործանիչները հարվածներ են հասցրել Եմենում գտնվող «հութիների» 18 օբյեկտներին։ Այդ մասին գրում է «BBC»-ն։

Ըստ լրատվամիջների՝ սա ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հարձակումների չորրորդ շարքն է Եմենում հութիների դեմ՝ ի պատասխան Կարմիր ծովում նավերի վրա նրանց հարձակումների։ Հարվածներին աջակցել են Ավստրալիան, Բահրեյնը, Կանադան, Դանիան, Նիդեռլանդները և Նոր Զելանդիան։

ԱՄՆ-ն ասում է, որ հարվածներն ուղղված են եղել պահեստներին, ինքնաթիռներին, հակաօդային պաշտպանության համակարգերին, ռադարներին և հսկողության ուղղաթիռին:

Համատեղ հայտարարության մեջ Պենտագոնը նշել է, որ «անհրաժեշտ և համաչափ հարվածները հատուկ թիրախ են դարձրել Հութիների 18 թիրախներ ութ վայրերում, որոնք կապված են հութիների ստորգետնյա զենքի պահեստների, հրթիռների պահեստավորման օբյեկտների, անօդաչու թռչող սարքերի, հակաօդային պաշտպանության համակարգերի, ռադարների և ուղղաթիռների հետ»:

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը ասել է, որ ԱՄՆ-ը «չի վարանի անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ պաշտպանելու կյանքը և ազատ առևտուրն ամբողջ աշխարհում»: