Պեկինում զինված տղամարդը հարձակվել է սուպերմարկետում գտնվող անձանց վրա
Պեկինում զինված տղամարդը հարձակվել է սուպերմարկետում գտնվող անձանց վրա

Չինաստանի մայրաքաղաքում դանակով զինված տղամարդը ներխուժել է սուպերմարկետներից մեկը: Արդյունքում սպանվել է երկու կին, ևս 12-ին տեղափոխել են հիվանդանոց:

Միջադեպը տեղի է ունեցել Սիդանի շրջանում: Ոստիկանության լրատվությամբ հարձակվողը 35 տարեկան է, ով արդեն ձերբակալված է:

Ինչպես գրում է մամուլը, տղամարդը ասել է, որ հարձակումը եղել է կանխամտածված, և այդ գործողությամբ ցանկացել է արտահայտել իր բողոքը, սակայն թե ինչի դեմ է բողոքում հանցագործը դեռևս անհայտ է: