Պեկինի մետրոյում երկու գնացքների բախման հետևանքով տուժել է առնվազն 500 մարդ
Պեկինի մետրոյում երկու գնացքների բախման հետևանքով տուժել է առնվազն 500 մարդ,- հայտնում է «BBC»-ն։
Ինչպես գրում է լրատվամիջոցը, տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։ Առնվազն 102 մարդ կոտրվածքներ ունի։
Նախնական տեղեկություններով՝ միջադեպի պատճառը եղել է ճանապարհների մերկասառույցը, ինչի պատճառով գնացքներից մեկը չի կարողացել ժամանակին արգելակել եւ բախվել է մյուս գնացքին։
Պեկինում առատ ձյան պատճառով խափանվել է ճանապարհային, երկաթուղային և օդային տրանսպորտը։ Որոշ քաղաքներում փակ են դպրոցներն ու մանկապարտեզները։
Օդերևութաբանական ծառայությունը նախազգուշացրել է բնակիչներին, որ հինգշաբթիից կիրակի երկրի մեծ մասում ջերմաստիճանը կնվազի 8C-ից մինչև 12C, ինչը նշանակում է, որ ջերմաստիճանը կարող է իջնել մինչև -20C: