Պեկա Հաավիստո - Ես խոսում եմ վրացի քաղաքական գործիչների հետ, և մենք ակնկալում ենք, որ նրանք կհետևեն Եվրամիության առաջարկություններին, կաջակցեն Եվրամիության արտաքին քաղաքականությանը
Պեկա Հաավիստո - Ես խոսում եմ վրացի քաղաքական գործիչների հետ, և մենք ակնկալում ենք, որ նրանք կհետևեն Եվրամիության առաջարկություններին, կաջակցեն Եվրամիության արտաքին քաղաքականությանը

Վրաստանը պետք է կատարի ներքին իրավիճակը կայունացնելու իր տված խոստումը, հայտարարել է Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկկա Հաավիստոն Լյուքսեմբուրգում Եվրամիության ԱԳ նախարարների հանդիպումից առաջ։

Նրա խոսքով, իրենք ակնկալում են, որ վրացի քաղաքական գործիչները կաջակցեն ԵՄ արտաքին քաղաքականությանը։

«Ես խոսում եմ վրացի քաղաքական գործիչների հետ, և մենք ակնկալում ենք, որ նրանք կհետևեն Եվրամիության առաջարկություններին, կաջակցեն Եվրամիության արտաքին քաղաքականությանը»,- ասել է Պեկա Հաավիստոն։