Պեդրո Սանչես - Եվրախորհրդարանի ընտրությունները շատ կարևոր են Իսպանիայի ապագայի համար
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտնել է իր դիրքորոշումը Եվրախորհրդարանի ընտրություններում։
Սանչեսի խոսքով՝ այս ընտրությունները շատ կարևոր են Իսպանիայի ապագայի համար։
«Ես կոչ եմ անում բոլորին մասնակցել ընտրություններին և միասին որոշել, թե ինչպիսի ապագա ենք ուզում Եվրոպայի համար, ուզում ենք առաջընթաց, թե հետընթաց, ուզում ենք միասնական Եվրոպա, թե հետադիմական»,- ասել է Սանչեսը։
Այսօր 21 երկրում տեղի են ունենում Եվրախորհրդարանի ընտրություններ։ Քվեարկությունն ավարտվում է այսօր։ Եվրամիության քաղաքացիներն ընտրում են 720 խորհրդարանականների, որոնք ներկայացնում են անդամ երկրները երկրի բնակչության թվին համամասնորեն։