Պեդրո Սանչես - Ես որոշել եմ շարունակել աշխատել որպես վարչապետ, ամեն ինչ այլ կերպ է լինելու, դա կարող եմ երաշխավորել
Պեդրո Սանչես - Ես որոշել եմ շարունակել աշխատել որպես վարչապետ, ամեն ինչ այլ կերպ է լինելու, դա կարող եմ երաշխավորել

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի խոսքով՝ ինքը որոշել է շարունակել աշխատել վարչապետի պաշտոնում։

«Որոշեցի շարունակել աշխատել որպես վարչապետ։ Ամեն ինչ այլ կերպ է լինելու և ես դա կարող եմ երաշխավորել։ Այդ իսկ պատճառով ես ձեզ խոստանում եմ անխոնջ, հաստատակամ և հանգիստ աշխատել մեր ժողովրդավարության վերածննդի համար։ Նաև իրավունքների և ազատությունների առաջխաղացման և ամրապնդման համար»,- ասել է Սանչեսը։

Անցյալ շաբաթ Պեդրո Սանչեսը սոցցանցում հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ դադարեցրել է հանրային պարտականությունների կատարումը։ Նշված հայտարարությունը տարածել է Իսպանիայի վարչապետը այն բանից հետո, երբ դատարանը կոռուպցիայի մեղադրանքով հետաքննություն է սկսել նրա կնոջ նկատմամբ։ Սանչեսը կնոջն անմեղ է համարում.

«Ես ու կինս գիտենք, որ այս զրպարտչական արշավը չի ավարտվելու։ Տասը տարի տանջվում ենք։ Սա լուրջ է, բայց դա ամենակարևորը չէ։ Մենք կարող ենք հաղթել նրան։ Իսկապես կարևորն այն է, որ մենք ցանկանում ենք ի սրտե շնորհակալություն հայտնել ձեզ այն սիրո և կարեկցանքի համար, որը ստացել ենք»,- ասել է Իսպանիայի վարչապետը։

Հիշեցնենք, որ հազարավոր քաղաքացիներ Մադրիդում բողոքի ցույց են անցկացրել՝ պահանջելով Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի պաշտոնավարումը։

Պեդրո Սանչեսը իշխանությունում է 2018 թվականից։