Պեդրո Սանչես - Կարծում եմ՝ եկել է ժամանակը, որ միջազգային հանրությունը և Եվրամիությունը ճանաչեն Պաղեստին պետությունը, եթե ոչ, Իսպանիան կկայացնի իր որոշումը
Կարծում եմ՝ եկել է ժամանակը, որ միջազգային հանրությունը, հատկապես Եվրամիությունը և նրա անդամները ճանաչեն Պաղեստին պետությունը, ասել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը։
Ինչպես նշել է Պեդրո Սանչեսը, «Եթե դա այդպես չլինի, Իսպանիան կկայացնի իր որոշումը»:
«Կարծում եմ՝ եկել է ժամանակը, որպեսզի միջազգային հանրությունը, հատկապես Եվրամիությունը եւ նրա անդամները ճանաչեն Պաղեստին պետությունը։ Կարևոր կլիներ, եթե ԵՄ անդամ շատ երկրներ դա անեին միասին։ Եթե դա այդպես չլինի, Իսպանիան ինքնուրույն որոշում կկայացնի»,- ասել է Սանչեսը։