Վրաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ ՊԲ ռազմաբազաներում ենթակառուցվածքային նախագծերն ավարտական փուլում են։
Պաշտպանության փոխնախարար Գրիգոլ Գիորգաձեն ծանոթացել է Խոնիի 6-րդ հրետանային բրիգադում իրականացվող և ընթացող ենթակառուցվածքային աշխատանքներին։ Ռազմակայանում նրան հյուրընկալել է Արեւմուտքի հրամանատար, բրիգադային գեներալ Կոբա Գրիգոլիան։
Գրիգոլ Գիորգաձեն ստուգել է ավարտված բնակելի զորանոցը, որտեղ վերանորոգվել են հատակը, առաստաղը, պատերը և ամբողջովին կահավորվել նոր ցնցուղներով։ Տեղադրվել են ժամանակակից լուսավորության համակարգեր, վերականգնվել են կոյուղու և ինժեներական ցանցերը։ Նախատեսվում է նաև բազմաֆունկցիոնալ մինի մարզահրապարակ կազմակերպել Արևմտյան հրամանատարության տարածքում։
Շարունակվում է Վրաստանի պաշտպանության ուժերի ենթակառուցվածքի ամբողջական վերանորոգումը, որը կավարտվի այս տարվա վերջին։