Պայթյունից հետո հրդեհ է բռնկվել Կուրսկի շրջանի գազաբաշխիչ կայանում
Կուրսկի շրջանի գազաբաշխիչ կայանում պայթյունից հետո հրդեհ է բռնկվել։ Ռուսաստանի Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ պայթյունի փաստով հետաքննություն է ընթանում, կասկածյալների թվում կան ուկրաինացի զինծառայողներ։
Կոմիտեն հայտնել է, որ ուկրաինական զինված կազմավորումները, որոնք անօրինական կերպով մտել են Ռուսաստանի Դաշնության տարածք, դիտավորյալ պայթյուն են իրականացրել Սուջի գազալցակայանում։
Ուկրաինայի բանակի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ Ռուսաստանը վարկաբեկիչ արշավ է իրականացնում Ուկրաինայի դեմ։ Ուկրաինան պնդում է, որ ռուսներն իրենք են ռմբակոծել Սուջի գազաբաշխիչ կայանը։