Պայթյուն Հայաստանում, Մեծ Պարնի գյուղում. Գյուղապետարանն ավերվել է
Պայթյուն Հայաստանում, Մեծ Պարնի գյուղում. Գյուղապետարանն ավերվել է

Հունվարի 3-ին, ժամը 08:54-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղի գյուղապետարանում տեղի է ունեցել պայթյուն:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ պայթյունից կոտրվել են շինության ապակիները, փլվել եւ վնասվել միջնապատերը (մոտ 140 քմ):

Ըստ նախնական տեղեկությունների, պայթյունի հետեւանքով զոհեր եւ վիրավորներ չկան: Պայթյունի հետեւանքով գյուղապետարանի շենքն ամբողջովին վերածվել է ավերակի եւ այն արդեն ոչ պիտանի է:

Ըստ նախնական տեղեկությունների, պայթյունի պատճառը եղել է գազի արտահոսքը: Պայթյունի հետեւանքով փլուզվել են շենքի ներսի պատերը, վնասվել առաստաղը: