Պայթյուն Դիդի Դիղոմիում. Եզակի կադրեր դեպքի վայրից

Դիդի Դիղոմիում, շենքում, որտեղ այսօր տեղի է ունեցել պայթյունը, առաջին ալիքը նկարահանել է եզակի կադրեր: Կադրերում երևում է, թե ինչ իրավիճակ է այս պահին շենքում:

Դիդի Դիղոմիում պայթյունի հետանքով զոհվել է երեք մարդ: Կան տուժածներ: Գոյություն ունեցող լրատվությամբ տուժել է հինգ մարդ, այդ թվում երեք երեխա:

Ինչպես հայտարարել է առողջապահության նախարարը, երեխաների վիճակը ծանր չէ և նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Դիդի Դիղոմիում, շենքից, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, տարհանել են բնակիչներին:

Գոյություն ունեցող լրատվությամբ, հավանաբար պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի պատճառով, բնակելի շենքերից մեկի վեցերրորդ հարկում: Տեղում կենտրոնացված են արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ներկայացուցիչները: