Պայթուցիկ սարքի մասին ծանուցման պատճառով Թբիլիսիի 41-րդ դպրոցում տարհանում է հայտարարվել
Պայթուցիկ սարքի մասին ծանուցման պատճառով Թբիլիսիի 41-րդ դպրոցում տարհանում է հայտարարվել

Թբիլիսիում 41-րդ հանրակրթական դպրոցից տարհանվել են աշակերտները և դպրոցի անձնակազմը։

Ըստ առկա տեղեկությունների՝ դրա պատճառը եղել է անանուն հեռախոսազանգը, որ դպրոցի շենքում պայթուցիկ սարք կա։

Վրաստանի Առաջին ալիքի լրագրողի տեղեկություններով՝ այս պահին դպրոցում դասավանդման գործընթացը խաթարված է։

Տեղում աշխատում են սակրավորները։