Պայմանավորվածություն է ձեռք բերվել Ճիաթուրայի գործադուլ անող հանքագործների և «Ջորջիան Մանգան» ընկերության ադմինիստրացիայի միջև
Պայմանավորվածություն է ձեռք բերվել Ճիաթուրայի գործադուլ անող հանքագործների և «Ջորջիան Մանգան» ընկերության ադմինիստրացիայի միջև

Պայմանավորվածություն է ձեռք բերվել Ճիաթուրայի գործադուլ անող հանքագործների և «Ջորջիան Մանգան» ընկերության ադմինիստրացիայի միջև։

Պայմանագրի համաձայն՝ Դարկվեթիի հանքավայրի աշխատակիցների՝ 12-ժամյա աշխատանքային գրաֆիկին անցնելու խնդրանքը ուժի մեջ կմտնի 2024 թվականի փետրվարից։ Աշխատակիցները, կանցնեն հերթափոխի ռեժիմի, որը նշանակում է աշխատել ամիսը 15 օր և 15 օր հանգիստ, և կվճարվեն ըստ 12-ժամյա աշխատանքի։

Հիշեցնենք, որ Ճիաթուրայի հանքափորները դեկտեմբերի 2-ին ի նշան բողոքի գործադուլ էին հայտարարել։ Սկզբում Դարկվեթիի հանքավայրի աշխատակիցները հայտարարեցին, որ հրաժարվում են աշխատանքից, իսկ ավելի ուշ իրենց համերաշխությունը հայտնեցին նաև այլ հանքավայրեր։