Պայմանական դատապարտյալների Պրոբացիայի ծառայություն ներկայանալու պարտադրվածության ժամկետը երկարաձգվել է
Վրաստանի արդարադատության նախարարի հրամանով՝ պրոբացիոն անձանց ազատման ժամկետը երկարաձգվել է մինչև արտակարգ դրության ռեժիմի ավարտը:
Ինչպես տեղեկացնում է արդարադատության նախարարությունը, հրամանագրում նշված է, որ նոր COVID-19-ի տարածումը կանխելու նպատակով, մինչև Վրաստանում արտակարգ դրության չեղարկումը, պրոբացիոներներն ազատվում են պրոբացիայի գրասենյալ ներկայանալուց:
Հրամանագրում նշվում է նաև, որ եթե նախնական ծանուցումից հետո պրոբացիայի աշնախատակցի այցելութան դեպքում դատապարտյալը բացակայի, ապա նա կտուգանվի օրենքի համաձայն: Ինչ վերաբերում է այն պրոբացիոներներին, որոնք չնայած արտասահման մեկնելու թույլտվության ժամկետի ավարտին, աշխարհում ստեղծված իրավիճակի պատճառով չեն կարողանում վերադառնալ Վրաստան, նրանք նույնպես ազատվում են պարտավորությունից:
Ինչպես հայտնի է, արդարադատության նախարարի խոսքով, փորձաշրջան իրականացնողներն արդեն օգտագործել են պարտադիր ներկայանալու մեկամսյա ժամկետը, որի տևողությունն էր մարտի 12-ից մինչև ապրիլի 14-ը: Համաձայն նոր հրամանի՝ ազատման ժամկետը երկարացվել է մինչև արտակարգ դրության ավարտը, ինչը նշանակում է, որ հանցավորության կանխարգելման ազգային գործակալություն չներկայանալը համարվելու է հարգելի պատճառ: