Երկրի համար ևս մեկ խնդիր է ներկայացնում ասիական փայտոջիլը։ Այս վնասատու միջատը դեռ քնած է, թեև, ինչպես հայտնի է, այն սկսում է ակտիվանալ ապրիլի սկզբին։
Ի՞նչ միջոցներով է պատրաստվում կառավարությունը պայքարել միջատի դեմ, որը ոչնչացրել է արևմտյան Վրաստանում ընկուզների և եգիպտացորենի պտուղները, իսկ մյուս մշակույթներին մեծ վնաս հասցրել։ Սա էր այն կարևոր հարցը, որն այսօր խորհրդարան այցելած գյուղատնտեսության և բնապահպանության նախարարին տվեցին։
Ասիական փայտոջիլը ոչնչացնելու համար այս տարի կառավարությունը 50 միլիոն լարի է նախատեսել, սակայն, միջատի դեմ պայքարի համար պատրաստված պլանը վեճի առարկա է։ Պատգամավորների մի մասը խոսում է արևելրան Վրաստանում վնասատու միջատի տարածվելու վտագի մասին։
Հեղինակներ՝ Սանդրո Ջուփալակիանի, Գոհար Գյուլմիսարյան