Պավել Կովալ. Ինչպես բոլոր խարիզմատիկ առաջնորդները, Սահակաշվիլին էլ կարծում էր, որ մարդիկ կգնան իր հետևից, կկանգնեն բանտի կողքին, և հեղափոխություն տեղի կունենա
Պավել Կովալ. Ինչպես բոլոր խարիզմատիկ առաջնորդները, Սահակաշվիլին էլ կարծում էր, որ մարդիկ կգնան իր հետևից, կկանգնեն բանտի կողքին, և հեղափոխություն տեղի կունենա

Վրաստանում շատ բան կարող է փոխվել, բայց ես չեմ տեսնում Սաակաշվիլիի դերը հեղափոխությունը ղեկավարելու մեջ, ասել է Լեհաստանի Սեյմի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Ուկրաինայի հետ համագործակցության խորհրդի ղեկավար Պավել Կովալը լրագրող Մարիա Գորսկայի հետ համատեղ փոդքաստում։

Հարցին, թե ինչպես է տեսնում Սաակաշվիլիի դերն այն ամենում, ինչ այսօր կատարվում է Վրաստանում, Պավել Կովալը պատասխանել է, որ Սաակաշվիլին պետք է ազատ արձակվի։ Նրա խոսքով, Սաակաշվիլին արժանի չէր բանտում գտնվելու, թեև վրացական ընդդիմադիր քաղաքականությունն ընկավ նոր սերնդի ձեռքը։

«Ինչպես բոլոր խարիզմատիկ առաջնորդները, նա կարծում էր, որ մարդիկ կհետևեն իրեն, որ կկանգնեն բանտի մոտ ու հեղափոխություն կկատարվի։ Միգուցե Վրաստանում շատ բան փոխվի, բայց ես չեմ տեսնում Սաակաշվիլիի դերը հեղափոխությունը ղեկավարելու մեջ։ Սակայն քաղաքականության մեջ ժամանակը շատ կարևոր է։ Երբեմն զարմանալի բաներ են պատահում։ Նրանք, ովքեր հավատում են, որ Սաակաշվիլին այլեւս չի կարողանա դերակատարում ունենալ, հավանաբար պետք է թողնեն տարբեր սցենարներ մշակելու հնարավորությունները»,- ասել է Պավել Կովալը։