Պավել Հերչինսկին հանդիպել է բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների ընտանիքի անդամների հետ
Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին հանդիպել է բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների ընտանիքի անդամների հետ։
Հանդիպումից հետո ձերբակալվածների ընտանիքի անդամները հայտնել են, որ դեսպանին տեղեկատվություն են տրամադրել իրենց ընտանիքի անդամներին բերման ենթարկելու հանգամանքների մասին։ Նրանց խոսքով, ասացին, որ ձերբակալության ժամանակ իրավապահները բռնություն են կիրառել։
Բացի այդ, ինչպես նշել են ձերբակալվածների ընտանիքի անդամները, նրանցից ոմանք նաև կոչ են արել դեսպանին ընդլայնել պատժամիջոցները։ Նրանք ասացին, որ Հերչինսկուց օգնության խոստում են ստացել, սակայն դեռ հայտնի չէ, թե կոնկրետ ինչ քայլեր են ձեռնարկվելու։
Ձերբակալված Զվիադ Ցեցխլաձեի հոր՝ Զուրաբ Ցեցխլաձեի խոսքով, ԵՄ դեսպանը խոսել է երկրում զարգացող գործընթացների մասին։
«Հանդիպմանը մեզ հնարավորություն ընձեռվեց կոնկրետ խոսելու մեր գործերի մասին, թե ինչպես է ընթանում կալանքի գործընթացը, ինչպես է իրականացվել կալանավորումը, ինչ իրավիճակ է այսօր կալանավորների շուրջ։ Զրույցը շարունակվեց նրանով, թե ինչ պետք է անենք այս գործընթացները հնարավորինս շուտ տրամաբանական ավարտին հասցնելու և որոշակի արդյունքների հասնելու համար։ Իմ անձնական պահանջն էր, որ Եվրամիությունը օգտագործի հնարավորինս խիստ լծակներ՝ պատժամիջոցներ կիրառելով բոլոր նրանց դեմ, ովքեր ներգրավված են այս գործընթացում։ Մենք պահանջել ենք, որ հնարավորինս արագ և խստորեն արձագանքեն ամեն ինչին, որպեսզի գործող ռեժիմը գա այն եզրակացության, որ երկրում գործընթացները չեն կարող այսպես շարունակվել, և կայացնի պետական որոշում, որը հետևյալն է՝ ազատել ապօրինաբար ձերբակալված պատանդներին, և նշանակել նոր ընտրություններ, որոնք խաղաղություն կբերեն այս երկրին»,- ասել է Զուրաբ Ցեցխլաձեն։