Պավել Հերչինսկի. Եվրամիությունը աջակցել է և աջակցելու է Վրաստանում քաղաքացիական կազմակերպություններին, ակտիվ քաղաքացիական հասարակությունը ժողովրդավարության առանցքայինն է   
Պավել Հերչինսկի. Եվրամիությունը աջակցել է և աջակցելու է Վրաստանում քաղաքացիական կազմակերպություններին, ակտիվ քաղաքացիական հասարակությունը ժողովրդավարության առանցքայինն է  

 

Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի (Սայա) նորաբաց գրասենյակում էր։

 

Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց Հերչինսկին, Եվրամիությունը աջակցում է Վրաստանի քաղաքացիական հասարակության բոլոր կազմակերպություններին։

 

«Վերջերս մենք ունեցանք շատ հետաքրքիր հանդիպում, կարեւոր երկխոսություն Եվրոպական միության կողմից աջակցվող քաղաքացիական հասարակության կազմակերպության հետ։ Երիտասարդ Իրավաբանների ասոցիացիան օգնում է առավել խոցելի մարդկանց, հատկապես նրանց, ովքեր իրավական օգնության կարիք ունեն։ Այն ակտիվ է նաև ՏԻՄ ընտրությունների դիտարկման գործընթացում։ Եվրամիությունը աջակցում է և կաջակցի ԵԻԱ-ին և Վրաստանի քաղաքացիական հասարակության բոլոր կազմակերպություններին, քանի որ ակտիվ քաղաքացիական հասարակությունը ժողովրդավարության կարևոր ողնաշարերից մեկն է», – ասաց Պավել Հերչինսկին: