Պավել Հերչինսկի. Ես Թբիլիսիում հանդիպումներ եմ ունեցել բոլոր շահագրգիռ կողմերի, բոլոր քաղաքական կուսակցությունների հետ, որոնց հետ զրուցել եմ, բոլորն էլ վճռականորեն հանդես են եկել Վրաստանին կարգավիճակ տրամադրելու օգտին
Որպես Եվրամիության դեսպան՝ Թբիլիսիում ես հանդիպումներ եմ ունեցել բոլոր շահագրգիռ կողմերի, բոլոր քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ակադեմիական ոլորտի ներկայացուցիչների, գիտնականների հետ։ Ոչ ոք, ում ես հանդիպել եմ, չի վիճել, որ Վրաստանին չի կարելի թեկնածուի կարգավիճակ տալ, ասել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկին։
Հերչինսկուն հարցրել են ընդդիմադիր պատգամավոր Խաթունա Սամնիձեի երեկվա հայտարարության մասին, որտեղ Սամնիձեն նշում է. «Կան ընդդիմադիր գործիչներ, ովքեր գնում են գործընկերների մոտ և խոչընդոտում կարգավիճակի գործընթացին, մոտ օրերս կլինեն ավելի հստակ տվյալներ»:
Պավել Հերչինսկու խոսքերով, բոլորը, ում հետ նա զրուցել է, սկսած իշխող կուսակցությունից, ինչպես նաև բոլոր ընդդիմադիր կուսակցությունները վճռականորեն հանդես են եկել Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տրամադրելու օգտին։
«Նոյեմբերի 8-ին բոլորը կտեսնեն Վրաստանի ընդլայնման առաջին զեկույցը։ Դա կլինի զուտ արժանիքների վրա հիմնված զեկույց: Կլինի նկարագրություն, թե որտեղ է առաջընթաց գրանցել Վրաստանը, ինչպես նաև որտեղ պետք է ավելի շատ առաջընթաց գրանցվի: Այս զեկույցը ներառում է նաև առաջարկություններ ԵՄ անդամ երկրների համար։ Անդամ երկրներն ուղղակիորեն կորոշեն, և ինձ համար շատ դժվար է ասել, թե ինչ արդյունք կտա։ Որքան ես կարող եմ ասել, այս որոշումը կընդունվի 27 անդամ երկրների կողմից միաձայն՝ ամենաբարձր քաղաքական մակարդակով»,- ասել է Պավել Հերչինսկին։