Պավել Հերչինսկի. Վրաստանը պետք է որոշի, թե ինչպիսին կլինի ապաօլիգարխացման գործընթացը
Պավել Հերչինսկի. Վրաստանը պետք է որոշի, թե ինչպիսին կլինի ապաօլիգարխացման գործընթացը

«Ապաօլիգարխիզացիան Եվրամիության 12 հանձնարարականների առաջնահերթություններից է, որոնց վերաբերյալ Վրաստանից առաջընթաց է ակնկալվում։ Սա հեշտ հանձնարարական չէ»,- այդ մասին ասել է Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին։

Դեսպանի խոսքով, Վրաստանը պետք է որոշի, թե ինչպիսին կլինի ապաօլիգարխացման գործընթացը։ Նրա իսկ խոսքով, սա համակարգային շրջանակի ստեղծումն է, որում բացառվում է անհատների անցանկալի հետաքրքրությունն ու ազդեցությունը քաղաքականության վրա։

«Մենք գիտենք, որ «ապաօլիգարխացման» մասին պատրաստված օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ է անցել խորհրդարանում։ Մեր կարծիքով, շատ կարևոր է, որ այս օրենքի նախագիծն ուղարկվի Վենետիկի հանձնաժողով, Վենետիկի հանձնաժողովը կարող է հրապարակել իր առաջարկությունները և այդ առաջարկությունները հաշվի կառնվեն։ Այս մասին նշել է նաև հանձնակատար Ուորհեյմը, երբ նա անցյալ շաբաթ Վրաստանում էր։ Թե ինչպիսին կլինի ապաօլիգարխացման գործընթացը, պետք է որոշի Վրաստանը։ Դա համակարգային շրջանակի ստեղծումն է, որում բացառվում է անհատների անցանկալի հետաքրքրությունն ու ազդեցությունը քաղաքականության վրա։ Վրացիները պետք է որոշեն՝ դա կկարգավորվի օրենքի հաստատմամբ, թե այլ կերպ։ Հուսով ենք, որ այս օրինագիծը կուղարկվի Վենետիկի հանձնաժողովի քննարկմանը և Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունները հաշվի կառնվեն»,- ասաց դեսպանը։