Պավել Հերչինսկի. Որոշ առաջարկություններ իրականացվել են, որոշների վրա աշխատանքները դեռ շարունակվում են, արդյունքների հիման վրա կգնահատենք Վրաստանի առաջընթացը
Պավել Հերչինսկի. Որոշ առաջարկություններ իրականացվել են, որոշների վրա աշխատանքները դեռ շարունակվում են, արդյունքների հիման վրա կգնահատենք Վրաստանի առաջընթացը

Վրաստանի խորհրդարանը սպասում է միջազգային կազմակերպությունների, օրինակ՝ Վենետիկի հանձնաժողովի և «ՕԴԻՌ»-ի գնահատականին։ Աշխատանքները կշարունակվեն։ Արդյունքների հիման վրա մենք կգնահատենք Վրաստանի առաջընթացը,- ասել է Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին։

Դեսպանի խոսքով՝ ինքը խոսել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ Եվրահանձնաժողովի 12 հանձնարարականների կատարման մասին։

«Ես դեռ Վրաստանի խորհրդարանում եմ, հանդիպում եմ ունեցել Շալվա Պապուաշվիլիի հետ։ Տարեսկզբին մենք խոսեցինք 12 պարտավորությունների կատարման ընթացքի մասին։ Ինչպես գիտեք, որոշ առաջնահերթություններ կատարվել են, մյուսների ուղղությամբ աշխատանքները դեռ շարունակվում են։ Վրաստանի խորհրդարանը սպասում է միջազգային կազմակերպությունների, օրինակ՝ Վենետիկի հանձնաժողովի և «ՕԴԻՌ»-ի գնահատականին։ Աշխատանքները կշարունակվեն։ Մենք արդյունքների հիման վրա կգնահատենք Վրաստանի առաջընթացը։ Այս մասին հոկտեմբերին կհրապարակի Եվրահանձնաժողովը, այնուհետև ԵՄ անդամ երկրները կքննարկեն արդյունքներն ու հետագա քայլերը։ Այսպիսով, մեզ շատ հագեցած տարի է սպասվում: Ամբողջ սրտով հաջողություն եմ մաղթում Վրաստանին և վրացի քաղաքական գործիչներին»,- ասել է Հերչինսկին։

Վրաստանում Եվրամիության դեսպանը հույս է հայտնում, որ Վրաստանը հաջողությամբ կավարտի Եվրահանձնաժողովի հանձնարարականների շուրջ աշխատանքը, և արդյունքը դրական կլինի։

«Եվրամիությունը մի կազմակերպություն է, որը միացնում է 27 անդամ երկրներ։ Կազմակերպության բոլոր անդամներն անկախ են իրենց դիրքորոշումն արտահայտելիս։ Վրաստանի առաջընթացը եվրաինտեգրման ճանապարհին առաջին անգամ կգնահատվի հոկտեմբերին Եվրահանձնաժողովի կողմից, իսկ հետո կազմակերպության 27 անդամները միասին կքննարկեն այն մինչև տարեվերջ։ Սա կլինի այն պահը, երբ անդամ երկրները պետք է միաձայն պայմանավորվեն, թե ինչպես արձագանքել Վրաստանի՝ Եվրամիության անդամ դառնալու ցանկությանը։ Աշխատանքներ են տարվում, և հուսով ենք, որ տարեվերջին այս աշխատանքը կավարտվի դրական արդյունքով»,- ասաց դեսպանը։