Պավել Հերչինսկի. Մեզ համար ապաօլիգարխացում նշանակում է ստեղծել համապատասխան պայմաններ ժողովրդավարության ծաղկման համար, խոսքը ոչ թե անունների, այլ ժողովրդավարությունը խթանող համակարգի և միջավայրի մասին է

Մեզ համար ապաօլիգարխիզացիա նշանակում է ստեղծել համապատասխան պայմաններ ժողովրդավարության ծաղկման համար,- ասել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկին։

Ըստ նրա՝ խոսքը ոչ թե անունների, այլ ժողովրդավարությունը խթանող համակարգի ու միջավայրի մասին է։

«Մեզ համար ապաօլիգարխացում նշանակում է ստեղծել հարմար միջավայր, պայմաններ ստեղծել ժողովրդավարության ծաղկման համար և խուսափել քաղաքական կյանքի վրա հարուստ գործարարների ավելորդ ազդեցությունից։ Այնպես որ, մեր եվրոպական տեսանկյունից խոսքը ոչ թե անունների, այլ ժողովրդավարական զարգացմանը նպաստող համակարգի և միջավայրի մասին է»,- ասաց Պավել Հերչինսկին։