Պավել Հերչինսկի. Մենք զբաղված չենք հեղափոխություններով և ռեժիմի փոփոխություններով, Եվրամիությունը աշխատում է Վրաստանի բոլոր ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությունների հետ
Պավել Հերչինսկի. Մենք զբաղված չենք հեղափոխություններով և ռեժիմի փոփոխություններով, Եվրամիությունը աշխատում է Վրաստանի բոլոր ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությունների հետ

Որպես Եվրամիություն՝ մենք զբաղված չենք հեղափոխություններով և ռեժիմի փոփոխություններով, Եվրամիությունը աշխատում է Վրաստանի բոլոր ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությունների հետ, ասել է Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին։

Նրա խոսքով, Եվրամիությունը շատ սերտ համագործակցություն ունի ներկայիս իշխանության հետ։

«Մենք կաշխատենք ցանկացած կառավարության հետ, որը կընտրվի, հուսով եմ, հոկտեմբերի 26-ին կայանալիք ազատ ու արդար ընտրություններում»,- ասել է Պավել Հերչինսկին։