Պավել Հերչինսկի. Մենք հաճախ ենք լսում, որ Վրաստանն իբր ստիպված է ընտրություն կատարել ինքնության պահպանման և եվրաինտեգրման միջև, դուք ստիպված չեք նման ընտրություն կատարել, դա կեղծ դիլեմա է
Մենք հաճախ ենք լսում, որ Վրաստանն իբր ստիպված է ընտրություն կատարել սեփական ինքնության պահպանման և եվրոինտեգրման միջև. դուք ստիպված չեք նման ընտրություն կատարել, դա կեղծ դիլեմա է»,- այս մասին Վրաստանում Եվրոպական Միության դեսպան Պավել Հերչինսկին հայտարարել է Սուրբ Անդրեասի վրացական համալսարանում (SANGU), որտեղ գտնվում էր Ուսուցչի միջազգային օրվա կապակցությամբ:
Նրա խոսքով՝ հնարավոր է լինել ավանդական և խորապես քրիստոնյա, միևնույն ժամանակ՝ բաց արտաքին աշխարհի համար և օգուտներ քաղել եվրոինտեգրումից:
«Իմ անկեղծ շնորհավորանքներն ուսուցիչներին: Ձեր մասնագիտությունը չափազանց կարևոր է: Ես առանձնահատուկ անձնական վերաբերմունք ունեմ ուսուցիչների նկատմամբ, քանի որ մայրս ու հայրս ուսուցիչներ են եղել: SANGU-ն ցույց է տալիս, որ հնարավոր է լինել շատ ավանդական, բայց միևնույն ժամանակ լինել բաց, ժամանակակից և ունենալ միջազգային կապեր: Կարծում եմ՝ սա կարևոր ուղերձ է նաև բուն SANGU-ից դուրս: Մենք հաճախ ենք լսում, որ Վրաստանն իբր ստիպված է ընտրություն կատարել սեփական ինքնության պահպանման և եվրոինտեգրման միջև: Դուք ստիպված չեք նման ընտրություն կատարել: Դա կեղծ դիլեմա է: Ինչպես SANGU-ի, այնպես էլ ամբողջ Վրաստանի համար հնարավոր է լինել ավանդական և խորապես քրիստոնյա, միևնույն ժամանակ՝ բաց արտաքին աշխարհի համար և օգուտներ քաղել եվրոինտեգրումից»,- հայտարարել է դեսպանը: