Պավել Հերչինսկի - Մասնակի մոբիլիզացիայի պատճառով Վրաստան ժամանած Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ ինչպիսի՞ վերաբերմունք պետք է լինի վրացիների ու վրացական իշխանությունների գործն է
Պավել Հերչինսկի - Մասնակի մոբիլիզացիայի պատճառով Վրաստան ժամանած Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ ինչպիսի՞ վերաբերմունք պետք է լինի վրացիների ու վրացական իշխանությունների գործն է

Ինչպիսի վերաբերմունք պտի լինի Ռուսաստանի այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր Վրաստան են գալիս մասնակի մոբիլիզացիայի պատճառով, դա վրացիների ու վրացական իշխանությունների գործն է,- ասել է Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին։

Այս հայտարարությամբ դեսպանը պատասխանել է լրագրողների հարցին:

«Ցավոք սրտի, ես չեմ կարող ասել, թե ինչպիսի վերաբերմունք պետք է լինի, դա վրացիների ու վրացական կառավարության խնդիրն է։ Իհարկե, ես լիովին հասկանում եմ, որ Ռուսաստանի նախագահի՝ մասնակի մոբիլիզացիա սկսելու որոշումը ռուսների հոսք է առաջացրել։ Սակայն դա Վրաստանի գործն է»,- ասել է Եվրամիության դեսպանը։