Պավել Հերչինսկի. Հուսով ենք, որ Միխեիլ Սաակաշվիլիին հնարավորություն կտրվի ներկայանալ դատարանի առաջ 21-րդ դարում և այնպիսի առաջադեմ վայրում, ինչպիսին Թբիլիսին է
Պավել Հերչինսկի. Հուսով ենք, որ Միխեիլ Սաակաշվիլիին հնարավորություն կտրվի ներկայանալ դատարանի առաջ 21-րդ դարում և այնպիսի առաջադեմ վայրում, ինչպիսին Թբիլիսին է

Դժվար է հասկանալ, թե ինչու է անհնար դարձել Միխեիլ Սաակաշվիլիին դատարան բերելը։ Հուսով եմ, որ տեխնիկապես հնարավոր կլինի դա անել առցանց, քանի որ նրա՝ որպես մեղադրյալի իրավունքները պետք է լիովին պաշտպանված լինեն,- այս մասին հայտարարել է Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին։

«Եվրամիությունը մտահոգված է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակի վատթարացման վերաբերյալ հաղորդագրություններով։ Մենք այս հարցը բարձրացրել ենք համապատասխան մարմինների հետ այստեղ՝ Վրաստանում։ Վրաստանի իշխանությունները պետք է երաշխավորեն, որ նրա՝ որպես բանտարկյալի և մեղադրյալի իրավունքները լիովին պաշտպանված կլինեն։ Հույս ունենք, որ նրան հնարավորություն կտրվի դատարանի առաջ կանգնել 21-րդ դարում և այնպիսի առաջադեմ վայրում, ինչպիսին Թբիլիսին է։ Դժվար է հասկանալ, թե ինչու է անհնար դարձել նրա ներկայանալը դատարան։ Հուսով եմ, որ տեխնիկապես հնարավոր կլինի դա անել առցանց, քանի որ նրա՝ որպես մեղադրյալի իրավունքները պետք է լիովին պաշտպանված լինեն։ Ուրախ եմ, որ նա որոշեց չշարունակել հացադուլը, քանի որ դա չէր օգնի իր առողջությանը։ Մենք ուշադիր հետևում ենք նրա առողջությանը և սպասում ենք հաջորդ քայլերին, որոնք կորոշի վրացական դատարանը»,- ասել է Պավել Հերչինսկին։