Պավել Հերչինսկի. Հուսով եմ՝ Եվրահանձնաժողովը խորհուրդ կտա 27 անդամ երկրներին աջակցել Վրաստանին եվրաինտեգրման ճանապարհին, պետք է սպասենք մինչև նոյեմբերի 8-ը
Պավել Հերչինսկի. Հուսով եմ՝ Եվրահանձնաժողովը խորհուրդ կտա 27 անդամ երկրներին աջակցել Վրաստանին եվրաինտեգրման ճանապարհին, պետք է սպասենք մինչև նոյեմբերի 8-ը

Հուսով եմ, որ Եվրահանձնաժողովը խորհուրդ կտա 27 անդամ երկրներին աջակցել Վրաստանին եվրաինտեգրման ճանապարհին,- ասել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկին։

Նրա խոսքով՝ Բրյուսելը զեկույց է պատրաստում Եվրամիության ընդլայնման վերաբերյալ։

«Բրյուսելում իմ վերադասները պատրաստում են ընդլայնման զեկույցը, որը Վրաստանի համար ընդլայնման առաջին զեկույցն է և հանձնարարականներ է պարունակում նաև անդամ երկրների համար։ Ես անկեղծորեն հուսով եմ, որ այդ հանձնարարականները դրական կլինեն, Եվրահանձնաժողովը խորհուրդ կտա 27 անդամ երկրներին աջակցել Վրաստանին եվրաինտեգրման ճանապարհին, խորհուրդ կտանք, որ Վրաստանը թեկնածուի կարգավիճակ ստանա։ Ցավոք, պետք է սպասել մինչև նոյեմբերի 8-ը։ Նոյեմբերի 8-ին Վրաստանի և ինը այլ երկրների ընդլայնման մասին հաշվետվություն կլինի, այն կլինի հրապարակային։ Հուսանք, որ այն կգնա դրական ուղղությամբ»,- ասաց Հերչինսկին։